Yerevan, 26.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ Արմավիրի մարզը և Ռումինիայի Կլուժ նահանգը եղբայրացան համաձայնագիր են կնքել

Society

Ռումինիայի Կլուժի նահանգապետարանում հունիսի 30-ին ՀՀ Արմավիրի մարզի և Կլուժի նահանգի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր:

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Արմավիրի մարզի պատվիրակությունը, որին ուղեկցում էր Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, գլխավորում էր մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Ստորագրման արարողությանը ներկա էին նահանգային խորհրդի փոխնախագահներ Իշտվան Վակարը և Մարիուս Մընզատը, խորհրդի անդամներ և ծառայությունների ղեկավարներ, Ռումինիայի Հայոց միության (ՌՀՄ) նախագահ Վարուժան Ոսկանյանը, Կլուժի համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն դոկտոր, պրոֆեսոր Լուչիան Նաստասե-Կովաչը, մշակութային և կրթական հաստատությունների ղեկավարներ, ՌՀՄ Կլուժի մասնաճյուղի նախագահ Կարեն Շեբեշին և տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ ու լրագրողներ: 

Համաձայնագիրը նախատեսում է փոխշահավետ համագործակցություն ծավալել մշակույթի, տնտեսության, կրթության, սոցիալական, սպորտի և տուրիզմի ոլորտներում, ինչպես նաև գտնել համագործակցության եզրեր երկու տարածքային միավորների հանրային հաստատությունների, ոչ կառավարական կազմակերպությունների ու ձեռնարկատիրական միությունների միջև: 

Կլուժի նահանգային խորհրդի փոխնախագահ Իշտվան Վակարը, ով նաև Նահանգային խորհրդի կողմից այս հանդիպման համակարգողն էր և Արմավիրի մարզի հետ եղբայրացման նախաձեռնողը, ողջունեց Արմավիրի և Կլուժի միջև հարաբերությունների և համագործակցության զարգացմանն ուղղված համաձայնագրի ստորագրումը: Նա հիշատակեց այդ տարածաշրջանում հայկական համայնքի երկարատև գոյությունը, նրա երկար պատմությունը Արմենոպոլիս-Գեռլայում, ինչպես նաև հայերի նպաստը ռումինական հոգևոր և մշակութային ժառանգության հարստացմանը:

Հանդիպման շրջանակներում երկու կողմի ներկայացուցիչները ներկայացրին իրենց շրջանների տնտեսական և ներդրումային ուրվագիծը, յուրաքանչյուր շրջանի առանձնահատկություններն ու առավելությունները, այն ընդհանրությունները, որոնք կարող են հիմք հանդիսանալ երկկողմ համագործակցության զարգացման համար:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հավաստիացրեց, որ կնքված համաձայնագիրը դրական ազդեցություն կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից և կդյուրացնի նաև գործարար ծրագրերի իրագործումը և փորձի փոխանակումը: 

Շնորհավորելով համաձայնագրի ստորագրման կապակցությամբ՝ դեսպան Գասպարյանն ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը կարևորում և խրախուսում է Ռումինիայի հետ ապակենտրոնացված համագործակցության զարգացումը, ինչի մասին է վկայում 2012թ.-ից ի վեր տասնյակ քաղաքների և մարզերի միջև հաստատված համագործակցությունը: 

Ողջույնի խոսքերով հանդես եկան նաև փոխնահանգապետ Մարիուս Մընզատը և ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը:

Ստորագրման արարողությունից հետո տեղի ունեցած աշխատանքային քննարկումների ընթացքում կողմերը պայմանավորվեցին առաջիկայում ներկայացնել համագործակցության ոլորտների մասին առաջարկություններ: 

Հուլիսի 1-ին հայկական պատվիրակությունն այցելեց Գեռլա` պատմական Արմենոպոլիս, որտեղ ՌՀՄ Տրանսիլվանիայի մասնաճյուղի նախագահ Իոն Էստեգարի ուղեկցությամբ հանդիպեց քաղաքապետ Իոն Նեսելյանի և քաղաքային խորհրդի անդամների հետ, ինչպես նաև ներկա եղավ քաղաքի հայ կաթոլիկ Սբ. Երրորդության եկեղեցում Սուրբ Գրիգոր Լուսավորչի տոնի առիթով մատուցված տոնական պատարագին և հանրային հանդիսությանը:

Տեղեկանք. Արմավիրի մարզի և Կլուժ նահանգի միջև համագործակցություն հաստատելուառաջին քայլերն արվել են դեռևս անցյալ տարի Ռումինիայում Հայաստանի դեսպանությանև այդ ժամանակ Կլուժի նահանգային խորհրդի նախագահայժմ փոխնահանգապետԻշտվան Վակարի համատեղ ջանքերովԻշտվան Վակարըով Տրանսիլվանիայի նշանավորհայկական գերդաստաններից մեկի շառավիղներից էմնում է եղբայրացման ծրագրիպատասխանատուն և ջատագովը:

լուժում է գտնվում ՍբՆիկուլայի հռչակավոր վանքըորտեղ պահվում են ՍեբաստիայիՀայոց 40 նահատակների մասունքները»:

“My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan Canal