Մերձմոսկովյան շրջանում 9 երեխա հոսպիտալացվել է ճամբարում թունավորվելու հետևանքով
International newsՄերձմոսկովյան շրջանի «Գեոսֆերա» վրանային ճամբարում հանգստացող երեխաները թունավորվել են, ինչի հետևանքով հոսպիտալացվել է 9 երեխա: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով Պաշտպանության նախարարությանը:
«Մանկական ճամբարի բուժաշխատողները զննել են երեխաներին և որոշել, որ նրանցից մի քանիսին անհրաժեշտ է տեղափոխել մոտակա բուժհաստատություն՝ խորացված բժշկական զննում իրականացնելու համար», - ասվում է հաղորդագրությունում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ բժշկական զննումից հետո 9 երեխա մնացել է հիվանդանոցում, իսկ 8 երեխա վերադարձել է ճամբար: Նրանց մոտ արձանագրվել է թեթև տկարություն՝ առանց վարակի նշանների:
Նախնական գնահատականների համաձայն՝ միջադեպի պատճառը պահպանման ժամկետն անցած տնից բերված սննդամթերքն է: