Տրիպոլիի ծովափին ընկած հրթիռի հետևանքով զոհվել է հինգ մարդ
International newsԼիբիայի մայրաքաղաքում Միտիգա օդանավակայանի մոտակայքում գտնվող ծովափին հրթիռի ընկնելու հետևանքով զոհվել է 5 մարդ: Այդ մասին հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Լիբիայի առողջապահության նախարարությանը:
Նշվում է, որ վնասվածքներ է ստացել 25 մարդ: Զոհերի թվում կա երկու կին և երկու աղջիկ երեխա:
Տեղի իշխանությունների համաձայն՝ օդանավակայանի հարևանությամբ մարտեր էին ընթանում անվտանգության ուժերի և «հանցավոր խմբավորումների» միջև:
Անհասկանալի է մնում, թե արդյոք այդ հարձակման թիրախը եղել է հենց քաղաքացիական բնակչությունը: