ՄԱԿ-ի ԱԽ-ն Հյուսիսային Կորեայի հարցով արտակարգ նիստ կանցկացնի
International newsՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 5-ին արտակարգ նիստ կգումարի՝ կապված Հյուսիսային Կորեայի հերթական հրթիռային փորձարկման հետ, փոխանցում է AFP-ն։
Հաստատելով, որ Փհենյանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել, ԱՄՆ-ն եւ Ճապոնիան անհապաղ նիստ անցկացնելու հարցում են ներկայացրել, որը նախատեսվում է անցկացնել հուլիսի 5-ի երեկոյան։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հետեւել է Hwasong-14 հրթիռի արձակմանը, որը, փորձագետների կարծիքով, կարող է Ալյասկա հասնել։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը վճռականորեն դատապարտել է հրթիռի արձակումը՝ նշելով, որ այն իրադրության վտանգավոր սրման կարող է հանգեցնել։