Դոնալդ Թրամփը կայցելի Լեհաստան
International newsՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 5-ի երեկոյան կժամանի Լեհաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ակնկալվում է, որ նախագահի ինքնաթիռը վայրէջք կկատարի Վարշավայից ոչ հեռու գտնվող ռազմական օդանավակայանում: Հաջորդ օրը՝ հուլիսի 6-ին Թրամփը հանդիպումներ կունենա Լեհաստանի ղեկավարության հետ:
Լեհաստանից Թրամփը կուղևորվի Համբուրգ՝ մասնակցելու G-20 գագաթնաժողովին: