Սիրիացի արհեստավորները վերադառնում են Հալեպ՝ վերականգնելով հազարամյա ավանդույթները
International newsՍիրիայի հնագույն ավանդական արհեստներով զբաղվող վարպետները վերադառնում են Հալեպ՝ վերականգնելով պատերազմի պատճառով անհետացման վտանգի տակ հայտնված հազարամյա ավանդույթները:
«Հատուկ և անկրկնելի իմաստով իմ կճուճների կամ հսկայական պղնձե ափսեների նախշերը մեր ավանդույթների խորհրդանիշն են, որոնք արմատներով հասնում են մինչև հնագույն ասորական քաղաքակրթություն», - РИА Новости-ի լրագրողներին պատմել է 30 տարվա աշխատանքային փորձ ունեցող թիթեղագործ Աբդուլ Վախաբ Հաբաժը:
Նրա խոսքով՝ Հալեպում ռազմական գործողություններից առաջ մի քանի տասնյակ նման արհեստանոց է եղել, սակայն երբ գրոհայինների ռմբակոծությունները սկսել են ավելի հաճախ ավերել իրենց արհեստանոցները, իրենք լքել են քաղաքը:
Վարպետը նաև նշել է, որ ներկա պահին իր աշխատանքները, որոնց վրա ինքը հաճախ ամիսներ է ծախսում, հասանելի են ոչ միայն Սիրիայում, այլև Լիբանանում, Սաուդյան Արաբիայում և Հորդանանում:
Աբդուլ Վախաբ Հաբաժը համոզմունք է հայտնել, որ իր գործընկերները պատրաստ են վերադառնալ Հալեպ, մանավանդ այն պատճառով, որ քաղաքի իշխանությունները համառորեն աշխատում են արհեստագործական թաղամասի վերականգնման ուղղությամբ: