Ֆիլիպինցի զինծառայողները հայտարարել են «Մաուտե» խմբավորման գլխավոր ֆինանսիստի ձերբակալության մասին
International newsՖիլիպինցի զինծառայողները հայտարարել են Մարավի քաղաքը պաշարած «Իսլամական պետության»-ը հարող «Մաուտե» խմբավորման գլխավոր ֆինանսիստի ձերբակալության մասին։
Reuters-ը, վկայակոչելով Ֆիլիպինների զինված ուժերի ներկայացուցչին, հաղորդում է, որ Մարավիի մերձակայքում գտնվող գյուղում երեք կասկածյալ է ձերբակալվել։ Նրանց մոտ ռազմական հանդերձանք ու ռումբեր պատրաստելու համար նախատեսված նյութեր են հայտնաբերվել։
Ձերբակալվածների թվում է Մոնեյ մականունով Մոնալիզա Ռոմատոն։ Նա «Մաուտե» խմբավորման ղեկավարի զարմուհին է։ Հենց նրան են համարում խմբավորման գլխավոր ֆինանսիստը։