Nokia-ն տիրոջը փրկել է մահացու գնդակից. լուսանկարներ
LifestyleՉնայած նրան, որ Nokia-ն այլև հեռախոսներ չի արտադրում, բայց ժամանակին բարեխիղճ ֆինների պատրաստածներն աշխատում են առ այսօր: Եվ ոչ միայն աշխատում են, այլև կյանքեր են փրկում:
Մի ամերիկացի զինվորական, ով ծառայություն էր անցկացնում Աֆղանստանում, համացանցում տեղադրել է այս լուսանկարները և շնորհակալություն հայտնել Nokia 301-ին՝ իր կյանքը փրկելու համար:
Զինվորականների խումբը խաչաձև կրակի տակ է ընկել, և երիտասարդին բաժին հասած գնդակն այդպես էլ իր նպատակին չի հասել:
