Իմ ելույթն արգելելով Գերմանիան ինքնասպանություն է գործում. Էրդողան
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գերմանիան, արգելելով իրեն ելույթ ունենալ այդ երկրում, ինքնասպանություն է գործել:
Այս մասին Էրդողանը խոսել է գերմանական Die Zeit պարբերականին տված հարցազրույցում:
Թուրքիայի նախագահը նշել է, որ քանի դեռ գերմանական կողմն իրենց չի հանձնել այդ երկրում բնակվող գյուլենականներին, իրենք դիտարկելու են Գերմանիան իբրև ահաբեկիչներին պաշտպանող երկիր:
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան ու Գերմանիան ունեն մեկը մյուսի կարիքը: Նա նաև հայտնել է, որ իր և կանցլեր Մերկելի միջև որևէ խնդիր չկա: