Կամբոջան հայրենիք է արտաքսել 74 չինացիների
International newsԿամբոջան հայրենիք է արտաքսել 74 չինացիների, որոնք Չինաստանում հետախուզման մեջ են համացանցի եւ հեռախոսի միջոցով դրամական միջոցների շորթման համար: Այս մասին գրում է Reuters-ը:
Չինացի ոստիկանները Կամբոջայի մայրաքաղաք են ժամանել՝ կասկածյալներին տեղափոխելու համար: Տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ ձերբակալվածները Կամբոջան օգտագործել են՝ Չինաստանում մարդկանցից դրամ շորթելու համար: