Ինչպես բնական միջոցով արագ ազատվել գլխացավից
LifestyleՄենք բոլորս էլ ժամանակ առ ժամանակ տառապում ենք ուժեղ գլխացավից: Դրա դեպքում մարդիկ առաջին հերթին խմում են հանգստացնող դեղորայք: Սակայն այն հանգստացնում է միայն ժամանակավորապես։ Մյուս կողմից էլ, անկախ նրանից, թե որքան անհրաժեշտ են դեղամիջոցները, նրանցում պարունակվող քիմիական նյութերը վնասում են օրգանիզմը։
Այդ պատճառով խորհուրդ է տրվում գլխացավից ազատվելու համար հնարավորինս հեռու մնալ դեղորայքներից և շատ օգտվել բնական միջոցներից։
Գլխացավից ազատվելու լավագույն բնական միջոց է համարվում աղով լիմոնադը: Դրա պատրաստման համար անհրաժեշտ է 2 կիտրոնի հյութ, ծովային աղ և ֆիլտրացված, սակայն ոչ շշալցված ջուր։ Պատրաստման համար անհրաժեշտ է խառնել համաչափ քանակությամբ կիտրոնի հյութն ու ջուրը և ավելացնել մի փոքր աղ։
Հայտնի է, որ ծովի աղը պարունակում է էլեկտրոլիտների, օգտակար հանածոների բավարար քանակություն, որի օգնությամբ էլ բարձրացնում է էներգիայի մակարդակը, հավասարակշռում սերատոնինի մակարդակը մարմնում: Արդյունքում բարձրանում է օրգանիզմի դիմադրողականությունը և հեռացնում ցավը։
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: