Yerevan, 15.December.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ադրբեջանը ծրագրել էր սպանել հնարավորինս շատ երեխաների. հանրությանը ներկայացվեց «Արցախ 2016. ապրիլի երկրորդ օրը» ֆիլմը

Lifestyle

Ապրիլյան պատերազմը նաեւ երեխայի դեմք ունի. «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը եւ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը հանրության դատին հանձնեցին «Արցախ 2016. ապրիլի երկրորդ օրը» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը: 

ՀՀ Նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ  պատրաստված ֆիլմը պատմում է ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին, որից անմասն չմնաց նաեւ Արցախի խաղաղ բնակչությունը, մասնավորապես` երեխաները, ովքեր ականատեսի աչքերով նկարագրում են` ինչպես ամեն ինչ սկսվեց, ինչպես հաղթահարեցին այդ օրերը, սակայն կորցրին  ընկերոջը` Վաղարշակ Գրիգորյանին:

Նախօրոք տեղանքի զննման տվյալների հիման վրա Ադրբեջանը ծրագրել էր հարված հասցնել ԼՂՀ Մարտունու շրջանի Ներքին Ճարտարի միջնակարգ դպրոցին` նպատակ ունենալով սպանել դպրոցականներին, ովքեր առավոտյան հստակ նախատեսված ժամանակահատվածում պետք է շարվեին դպրոցի բակում  եւ մասնակցեին ամենօրյա վարժանքին: Ընդամենը րոպեների տարբերությամբ երեխաները դուրս չեն եկել դպրոցից եւ հրաշքով չեն դարձել արկակոծման զոհ: 

Լարիսա Ալավերդյանը նշեց, որ Ադրբեջանը ամենեւին էլ միտում չունի հրաժարվելու իր ցեղասպան քաղաքականությունից:

«Այսօր պետք է փաստենք մի բան, որ պատերազմը շարունակում է խլել մարդկանց կյանքեր. այսօր ունենք այն, ինչ ունենք, եւ ավելի քան հարյուր տարի շարունակվող այդ ցեղասպանական գործողությունները արդեն իսկ դարձել են սովորական միջազգային հանրության համար: Ապրիլի 2-ից  սկսած  մինչեւ այսօր շարունակվող այս լայնածավալ հարձակումը վերջապես հետեւողական եւ արդյունավետ միջոցներով Հայաստանի կողմից պետք է հասցվի նախեւառաջ բոլոր պատշաճ ատյաններին, որպեսզի կարողանան հասկանալ, որ ադրբեջանական հանցագործ կլանի համար չկա տարբերություն, որ խաղաղ բնակիչ կամ երեխա է զոհվում»,- ասաց նա:

Մարինա Գրիգորյանը վստահեցրեց` Ադրբեջանի միակ նպատակը եղել է հնարավորինս շատ երեխաների սպանել,  որպեսզի խուճապ առաջանա Արցախում, եւ մարդիկ լքեն իրենց հայրենիքը:

«Այս ամենն այնքան ակնհայտ է: Մենք որեւէ քարոզչական նպատակ չունենք, ֆիլմը ամբողջովին երեխաների եւ նրանց ծնողների վկայությունների եւ փաստերի վրա է հիմնված: Այս ֆիլմը մեկ անգամ եւս վկայում է, որ Ադրբեջանի ձեռագիրը, մեթոդներն ու քաղաքականությունը չեն փոխվում: Ադրբեջանը  եւ անձամբ Ալիևը, անշուշտ, մի քանի նպատակ էին  հետապնդում` այդ սադրանքներով ուշադրությունը շեղել սկանդալային հրապարակումներից, այդ թվում ԵԽԽՎ ներսում, ինչպես նաեւ հենց վերջերս բուլղարական մամուլում տեղ գտած բացահայտումներից, ըստ որոնց Ադրբեջանը շարունակական աջակցություն է ցուցաբերել այդ թվում իսլամական պետության ահաբեկիչներին»,-ասաց Մարինա Գրիգորյանը` հավելելով, որ Ադրբեջանը իր նպատակներին հասնելու համար պատրաստ է դիմել ամենադավադիր եւ ստոր մեթոդների` անգամ չխնայելով երեխաներին: 

Նա նշեց, որ իր համար դեռեւս անհայտ են մնացել վերջին օրերին սահմանային լարվածության պատճառով զոհված ադրբեջանցի մանկահասակ երեխայի մահվան հանգամանքները:

«Պետք է անցկացվի անկախ եւ պրոֆեսիոնալ հետաքննություն, թե իրականում ինչ է կատարվել այդ գյուղում, ինչքանով են պատժիչ գործողությունները բերել այդ արդյունքին, թե պարզապես այլ բաներ են եղել»,-ընդգծեց նա:

Ֆիլմի ցուցադրությանը ներկա էր նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Սաղաթելյանը, ով վստահեցրեց, որ պետք է միջազգային հանրությանը նման արձանագրված փաստերի միջոցով տեղյակ պահել այն ամենի մասին, ինչ կատարվում է:

«Նախագիծը հասանելի է 5 լեզվով, եւ ցանկալի կլիներ, որ այն հասանելի լիներ  նաեւ Ադրբեջանի հանրությանը, սակայն  մենք գործ ունենք  ամբողջովին տոտալիտար եւ փակ համակարգի հետ: Այնտեղ վերջին օրերին նույնիսկ արգելափակել են razm.info-ի, ինչպես նաեւ Հայաստանի հանրային ռադիոյի կայքերը, որպեսզի Ադրբեջանի հասարակությունն այլընտրանք չունենա եւ սնվի նրանց քարոզչական հիստերիայի նյութերով, որոնք պատրաստված են մեծ ցինիզմով, կեղծ  են եւ նախօրոք ծրագրված»,-եզրափակեց Արման Սաղաթելյանը:  

How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant InternationalSTEM Acceleration Award 2025 Held with Idram’s SupportSolar Power is Generated in Kechut Community Through the Efforts of Ucom and SunChild Idram Announces Partnership with WeChat PayAraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solutions for Nature