Օրվա բաղադրատոմս. Տորթ «Էսկիմո»
LifestyleԷՍԿԻՄՈ— ա) 4 ձվի դեղնուց, 1բաժակ շաքարավազ, 7 ճաշի գդալ կաթ, 3 ճաշի գդալ թթվասեր կամ մածուն, 1 թեյի գդալ սոդա: Ամբողջը խառնել իրար, միքսերով հարել: բ) 4 ձվի սպիտակուցը լավ հարել մինչև փրփրելը,ապա աստիճանաբար , շարունակելով հարելը ավելացնել 0,5բաժակ շաքարավազ: Դեղնուցային զանգվածը զգուշորեն ավելացնել պատրաստի բիզեին: Ապա ավելացնել բաժակ կտրատած ընկույզ,բաժակ ալյուր,զգուշորեն խառնել:Ստացվում է ջրիկ խմեր,լցնել այս զանգվածընախորոգ յուղոտած և ալյուրոտած խոր տարրայի մեջ որով պետք է թխվի և թխել միջին ջերմաստիճանում: Տորթի երեսին հաստ շերտով քսել կրեմը:Վրան զգուշորեն քսել գլազուրը:
ԿՐԵՄԸ—1 հատ ձու,1բաժակ շաքարավազ, 2 ճաշի գդալ ալյուր, 1,5 բաժակ կաթ,, խառնել իրար, եփել, սառեցնել,առանձին հարել 200 գր կարագը և ավելացնել զանգվածին—-
ԳԼԱԶՈՒՐ—0,5բաժակ շաքարավազ, 3 ճաշի գդալ կակաո, 0,5բաժակ կաթ, 100 գր կարագ—-Կաթը,պեսոկև ու կակաոն խառնել իրար, եփել մարմանդ կրակի վրա մինչև բարձրանալը—- վերցնել կրակից ավելացնել կարասգը— Խառնել մինչև կարագը հալվի և լցնել տորթի վրա-