Աշխարհում ամենաօրիգինալ, տրոպիկական սրճարանը
LifestyleBlognews.am-ը գրում է.
Գվատեմալայի (Կենտրոնական Ամերիկա) ամենամեքենայաշատ մայրուղում վեր է խոյանում կարմիր, տարօրինակ տեսքով մի կառույց, որի վրա նկատելի են հին մեքենաների տարրեր: Դա «Մադերո սրճարանն» է, որն ուղենիշ է համարվում անցորդների համար կամ էլ հանգրվանելու վայր խցանման մեջ մնացած վարորդների համար:

Սակայն, չնայած լակոնիկ ճակատային հատվածին, սրճարանի ներսը չափազանց գունավոր և հետաքրքիր է կահավորված: Ամբողջ ինտերիերը հագեցած է տարբեր գրվածքներով, գույներով և հին, վինտաժային ավտոմեքենաներով:

Այս վայրը վառ օազիս է` տրոպիկական մթնոլորտով, որտեղ հնարավոր կլինի կտրվել արտաքին աշխարհից:

Սրճարանի կենտրոնական հատվածը զարդարված է տարատեսակ լապտերներով, իսկ տանիքից հոսող անձրևաջուրը օգտագործվում է տարածքի տրոպիկական բույսերի խոնավությունը պահպանելու համար:

Առաջին հայացքից թվում է, թե հատակի ծածկը, որն արվել է անհատական պատվերի հիման վրա, դասավորված է ինչ-որ քաոտիկ եղանակով, սակայն իրականում այն ուղենիշ է հանդիսանում այցելուների համար և օգնում է նրանց հեշտությամբ հասնել խոհանոց, լոգասենյակներ կամ այլ հատվածներ:

«Մադերո սրճարանի» տարածքի ճաշարանային հատվածը ձևավորված է մեծ, բաց ջերմոցի տեսքով:

Հնարավորություն կա այս սրճարանում նաև ավելի առանձնացված տարածքներ գտնելու:
