Լացող երեխաների տարօրինակ փառատոն Ճապոնիայում
LifestyleBlognews.am-ը գրում է.
Բոլորին ծանոթ է այն իրավիճակը, երբ հասարակական վայրում որևէ երեխա սկսում է լաց լինել, և ո՛չ Դուք, ո՛չ էլ նրա ծնողները չեք կարողանում հանգստացնել նրան: Ավելին, լինում են դեպքեր, երբ հավաքվածները չեն ցանկանում հանգստություն և լռություն, այլ, ընդհակառակը, ամեն ինչ անում են, որպեսզի երեխայի լացը լսեն:
Օրինակ՝ ամեն տարվա ապրիլի 30-ին Ճապոնիայի Սենսոձի տաճարում անց է կացվում լացող երեխաների փառատոն:

Տարօրինակ մրցույթի ժամանակ, որին մասնակցել է 160 երեխա՝ ծնված 2016 թվականին, փոքրիկ մասնակիցներին իրար դեմ-դիմաց են պահում և անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի ստիպեն նրանց լաց լինել:

Հաղթող է ճանաչվում այն երեխան, որն առաջինն է լացում: Յուրաքանչյուր փոքրիկի գրկում է մի սումոիստ, որը թափահարում է նրան, կսմթում կամ վախեցնում դիմակներով:

Արտասովոր փառատոնն անց է կացվում Ճապոնիայում արդեն 400 տարի շարունակ: Եվ չնայած այն բանին, որ սա փոքր-ինչ տարօրինակ է հնչում, ճապոնացիները, չգիտես ինչու, կարծում են, որ մրցույթում հաղթած երեխան ամենաբախտավորը, ամենաառողջը կլինի, քանի որ երեխաների լացը ի զորու է վտարելու բոլոր չար ոգիներին:
