Ստամբուլում ԻՊ-ի հետ կապերի մեջ կասկածվող 29 անձ է ձերբակալվել
International newsՍտամբուլում ոստիկանությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ կասկածվող 29 անձի է ձերբակալել։
Anadolu-ի հաղորդմամբ՝ նրանցից 22-ն օտարերկրացիներ են։ Նշվում է, որ ձերբակալություններն իրականացվել են Ստամբուլի 20 շրջաններում շրջայցերի ընթացքում։
Ոստիկանությունը կարծում է, որ ձերբակալվածները Սիրիայում կռվել են ԻՊ-ի շարքերում եւ ծրագրում էին այնտեղ վերադառնալ։