ԱՄՆ-ն կարող է կրկին միանալ Փարիզի կլիմայական համաձայնագրին. Թերեզա Մեյ
International newsԱՄՆ-ն կարող է կրկին միանալ Փարիզի կլիմայական համաձայնագրին։ G20-ի երկրների հանդիպումը կարող է նախագահ Դոնալդ Թրամփին դրդել դա անել։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։
Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն կարող է Փարիզի կլիմայական համաձայնագրին միանալու հնարավորություն գտնել։ «Ես կարծում եմ, որ դա հնարավոր է։ Մենք Փարիզյան համաձայնագիրը չենք վերանայում, բայց ես ցանկանում եմ, որ ԱՄՆ-ն վերադարձի միջոցներ փնտրի»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ G20-ի գագաթնաժողովի հավաքական ուղերձը, որն ուղղված կլինի Թրամփին, կարեւոր կլինի Ամերիկայի՝ համաձայնագրին վերադառնալու տեսանկյունից։ «Ես հույս ունեմ, որ մենք կկարողանան այնպես անել, որ դա տեղի ունենա»,- նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։