ԵԽԽՎ-ի համազեկուցողները Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ են արել պահպանել հրադադարի ռեժիմը
International newsՀայաստանի եւ Ադրբեջանի մոնիթորինգի ԵԽԽՎ-ի համազեկուցողները մտահոգություն են հայտնել Ալխանլու գյուղի շրջանում լարվածության սրման հետ կապված։ Նրանք ցավով նշել են, որ միջադեպը խաղաղ բնակչության շրջանում զոհերի է հանգեցրել. զոհվել է նաեւ երկու տարեկան երեխա։
Հայաստանի հարցով համազեկուցողներ Ալան Միլն ու Ջուզեպպե Գակատին Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ստեֆան Շենահի եւ Ցեզար Պրեդայի հետ կողմերին կոչ են արել պահպանել հրադադարի ռեժիմը եւ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ Նրանք ընդգծել են, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի եւ կողմերին հիշեցրել հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու իրենց պարտավորվածության մասին։
Համազեկուցողները ցավակցություն են հայտնել զոհերի ընտանիքներին։
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Ալխանլու գյուղի մերձակայքից ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել են ԼՂՀ զինված ուժերի դիրքերը։ Փոխհրաձգության հետեւանքով 52-ամյա կին եւ 2 տարեկան աղջնակ են զոհվել։ Կնոջ եւ երեխայի զոհվելը ԼՂՀ զինված ուժերի պատասխանի հետեւանքն է եղել։ Հնարավոր է նաեւ, որ ադրբեջանական զինված ուժերն իրենք են գնդակոծել սեփական գյուղը։