Համբուրգում բողոքի ակցիաների պատճառով Մելանյա Թրամփը չի կարողացել միջոցառման մասնակցել
International newsԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Համբուրգում բողոքի ակցիաների պատճառով չի կարողացել միանալ միջոցառմանը, որին մասնակցում են G20-ի առաջնորդների կանայք։ AP-ն, վկայակոչելով ԱՄՆ նախագահի կնոջ մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշամին, հաղորդում է, որ Մելանյան չի կարողացել լքել հյուրերի տունը, քանի որ ոստիկանությունը չի ապահովել փողոցով երթեւեկությունը, որտեղ բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունենում։
Ավանդաբար, համաշխարհային առաջնորդների կանայք միասին ժամանակ են անցկացնում, մինչ նրանց ամուսինները գագաթնաժողովում համաշխարհային կարեւորության հարցեր են քննարկում։ Հուլիսի 7-ին նախատեսվում է նավակով զբոսանք եւ կլիմայի վերահսկողության կենտրոնում շրջագայություն։
Twitter-ի իր միկրոբլոգում Մելանյա Թրամփը գրել է, որ մտածում է ցույցերի ընթացքում տուժածների մասին։
Նշենք, որ ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումների հետեւանքով ոստիկանության ավելի քան 100 աշխատակից է տուժել, 29 ցուցարար ձերբակալված է։