Նավթի համաշխարհային գները կայուն կերպով նվազում են
International newsՆավթի գները կտրուկ աճ են գրանցել ուրբաթօրյա անկայուն աճուրդում` շաբաթն ավարտելով բացասական ցուցանիշով:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, Brent ապրանքանիշի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE Futures բորսայում 21:20-ի դրությամբ նվազել է 1.41 դոլարով (2,93%)` կազմելով 46.70 դոլար` մեկ բարելի դիմաց:
Իսկ WTI ապրանքանիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի առևտրային բորսայում նույն ժամանակահատվածում նվազել է 1.32 դոլարով (2,90%)` հասնելով 44.20 դոլարի` մեկ բարելի դիմաց:
Նշվում է, որ ԱՄՆ-ն հարստացնում է արդյունահանման ծավալները մեկ շաբաթվա կտրվածքով. հունիսի 30-ի դրությամբ նավթի արդյունահանումը ԱՄՆ-ում բարձրացել է օրական 80 000 բարելով` կազմելով օրական 9 338 մլն բարել: