Չինաստանի հարավում ջրհեղեղներն ու հորդառատ անձրեւները 26 մարդու կյանք են խլել
International newsՉինաստանի հարավային Գուանսի Չժուան ինքնավար մարզում հորդառատ անձրեւներն ու դրանց հետեւանքով ջրհեղեղները 26 մարդու կյանք են խլել, եւս ութ բնակիչ անհետ կորած է համարվում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկակայոչելով CCTV հեռուստաալիքը:
Հուլիսի 1-ից չդադարող հորդառատ անձրեւների հետեւանքով տեղի գետերում ջրի մակարդակը զգալիորեն բարձրացել է: Աղետի հետեւանքով 13 քաղաք է տուժել:
Հորդառատ աձրեւների ու ջրհեղեղենրի պատճառով ավելի քան 1,88 միլիոն մարդ է տուժել: Շուրջ 185 հազար մարդ տարհանվել է: