Համբուրգում մեկնարկել է Պուտինի, Մերկելի եւ Մակրոնի հանդիպումը
International newsՀամբուրգի «Ատլանտիկ» հյուրանոցում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Առաջնորդների զրույցն ընթանում է աշխատանքային նախաճաշի շուրջ, սպասվում է, որ նրանք կքննարկեն «Քսանյակի» խնդիրները, միջազգային օրակարգի հրատապ հարցերը` շեշտադրում կատարելով Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վրա:
Ուկրաինական ճգնաժամի կարգավորման խնդիրը քննարկվում է տարբեր ձեւաչափերով բանակցությունների ընթացքում, մասնավորապես «նորմանդական»` Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա եւ Ուկրաինա: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն չի մասնակցում Համբուրգում Պուտին, Մակրոն եւ Մերկել զրույցին. Ուկրաինան չի մտել նախօրեին մեկնարկած «Քսանյակի» գագաթնաժողովին հատուկ հրավիրված երկրների մեջ: