Շպռոտի էքսկլյուզիվ մենահամերգը՝ Հավանա ռեստորանային համալիրում
LifestyleCitylife.am-ը գրում է.
Հուլիսի 2-ին Հավանա ռեստորանային համալիրում տեղի ունեցավ Շպռոտ և Հավանա շոու էքսկլյուզիվ համերգը: Ամբողջ երեկոի ընթացքում հնչեցին Շպռոտի հին և նոր երգերը, ինչպես նաև Հավանա Շոուի տարբեր արտիստների կողմից հնչեցված հիթեր: Նաև երգչուհու կողմից ներկայացվեց պրեմիերա, որին սպասում էին շատերը:
Citylife.am- Շպռոտ որքա՞ն եք Երևանում մնալու
Շպռոտ– Հուլիսի 10-ին գնում եմ: Այս անգամ քիչ եմ եկել, բայց մյուս անգամ անպայման կգամ ու հաստատ երկար կմնամ, որովհետեև իրոք շատ քիչ եղավ, ես սպասում էի, որ արագ գնամ մայրիկիս տեսնեմ ու հետ կգնամ: Գալս նպատակային չեր, բայց երբ եկա հասկացա ինչքան է կարոտս, ինչքան մեծ է ու ոչ միայն ընտանիքի՝ այլ նաև հայրենիքի նկատմամբ:
Citylife.am- Փոխվե՞լ է արդյոք Երևանը այս 7 տարվա ընթացքում:
Շպռոտ– Շա՛տ, խենթանալու քաղաք է դառել: Ես որ գնում էի Վրաստան, ասում էի՝ վա՛յ, ինչ լավն է Վրաստանը, հիմա, ի՞նչ եք խոսում: Երևանը, Կենտրոնը, փոխվել է շատ, ժողովուրդը, երեխաները փոխվել են, բարի են ավելի, խոսելուց ժպտում են ինձ: Չգիտեմ մնացածի մոտ ինչպես է, բայց ես հակսանում եմ, որ մենք դառել ենք ինչ-որ եվրոպական քաղաքի պես: Շատ մեծ է տարբերությունը 7 տարվա ընթաացքում:
Citylife.am- Իսկ կարո՞ղ եք համեմատել ԱՄՆ-ի հետ, թեկուզ մարդկանց վերաբերմունքը այստեղ և ԱՄՆ-ում ինչո՞վ է տարբերվում
Շպռոտ– ԱՄՆ-իհետ չեմ էլ ուզում համեմատել, որովհետև մենք հին քաղաք ենք, հին երկիր ենք: Մեր մոտ ամեն-ինչ մի քիչ ավելի եվրոպականացված է Սովետից հետո, չեմ կարող համեմատել, օրինակ սիստեմը կամ շենքերը, այո, բայց ջերմությունը այն ջերմությունը, որ մեր ժողովրդից, մեր աչքերից ես ստանում , մոռացեք, որ Միացյլա նահանգներում դուք կարող եք ստանալ: Ջերմություն, ինչի մասին է խոսքը, միայն փող: Եթե ուզում ես գնալ խոպան, գնա Միացյալ նահանգներ, եթե ջերմություն՝ արի Հայաստան, միանշանակ:
Շարունակությունը՝ այստեղ: