«Ալ Շաբաբի» ահաբեկիչները գլխատել են 9 խաղաղ բնակիչների
International news«Ալ Շաբաբի» ահաբեկիչները Քենիայում հարձակվել են գյուղի վրա։ Հարձակման հետեւանքով զոհվել են 9 խաղաղ բնակիչներ, հայտնում է AP-ն։ Տեղի իշխանությունների ներկայացուցիչների խոսքով, նրանց գլխատել են։ Հարձակումը տեղի է ունեցել Լամու օկրուգի Ջիմա գյուղում։