Սպիտակ տունը հայտարարել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկխոսության և համատեղ աշխատանքներ տանելու մեկնարկի մասին
International newsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ պետանվտանգության գծով օգնական Հերբերդ Մաքմասթերը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Համբուրգում կայացած Պուտին-Թրամփ հանդիպումը կարելի է համարել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկխոսության մեկնարկ, այս մասին գրում է ТАСС գործակալությունը։
Ամերիկացի պաշտոնյան նաև ընգծել է, որ ՌԴ նախագահ Պուտինի և ԱՄՆ նախագահ Թրամփի հանդիպման ժամանակ որևէ էական հարց չի լուծվել և կողմերը դրան չէին էլ սպասում. դա երկխոսության և համատեղ աշխատանքներ ձեռնարկելու մեկնարկն էր։
Նշենք, որ կողմերը Գերմանիայում կայացած G20 գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել և քննարկել են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են սիրիական ճգնաժամը, Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունը։