Վարշավայում Վոլինյան կոտորածներին նվիրված սգո արարողություններ են անցկացվում
International newsՎարշավայում անցկացվում են Վոլինյան կոտորածներին նվիրված սգո արարողություններ. պաշտոնական միջոցառումները սկսվել են Պիլսուդսկու հրապարակում՝ Անհայտ զինվորի գերեզմանի մոտ պահակախմբի հանդիսավոր փոխարինումով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ ողբերգության զոհերի հիշատակին նվիրված սգո արարողությունները կտևեն մինչև հուլիսի 11-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Պիլսուդսկու հրապարակում հավաքվել են երկրի տարբեր շրջանների բնակիչները, որոնց թվում են Վոլինյան կոտորածից տուժածների ժառանգները, ինչպես նաև՝ քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Վոլինյան կոտորածները տեղի են ունեցել 1943-1944 թվականներին. ուկրաինացի ազգայնականների նպատակն Արևմտյան Ուկրաինան ծագումով ոչ ուկրաինացիներից «մաքրելն» է եղել: