Թրամփ․ Ես երկու անգամ ուժեղ ճնշում եմ գործադրել Պուտինի վրա
International newsԱՄՆ նախագահ Դոնալդ Թամփը հայտնել է, որ եկել է Ռուսաստանի հետ կառուցողական աշխատանքի ժամանակը։ Այս մասին նա գրել է իր Twitter միկրոբլոգում։ «Մենք քննարկել ենք Սիրիայի որոշ մասերում կրակի դադարեցումը, ինչը կյանքեր կփրկի։ Եկել է առաջ շարժվելու ու Ռուսաստանի հետ կառուցողական աշխատելու ժամանակը»,- նկատել է նա։
Մեկ այլ թվիթում Թրամփը նշել է, որ «երկու անգամ ուժեղ ճնշում է գործադրել Պուտինի վրա՝ մեր ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցում։ Նա կտրականապես հերքում էր։ Ես արդեն արտահայտել եմ իմ տեսակետը․․․»։ Նա նաեւ հայտնել է, որ Պուտինի հետ քննարկել է կիբերնավտնագության հարցերով ստորաբաժանում ստեղծելու հարցը, որպեսզի պաշտպանվեն հաքերական հարձակումներից։ «Հարցեր են տրվել այն մասին, թե ինչու են ՀԴԲ-ն ու ԿՀՎ-ն 13 անգամ հարցում արել ու մերժում ստացել Դեմոկրատական ազգային կոմիտեի սերվերները տրամադրելու հարցում»,- գրել է Թրամփը։
Թրամփը G20 գագաթնաժողովը մեծ հաջողություն է անվանել, նշելով, որ ԱՄՆ-ն բազմաթիվ վատ գործարքներ էր կնքել ու դա պետք է շտկվի։