Թիլերսոն․ Ռուսաստանը պետք է առաջին քայլերը ձեռնարկի Ուկրաինայի արեւելքում իրավիճակի դեէսկալացիայի համար
International newsՌուսաստանը պետք է առաջին քայլերը ձեռնարկի՝ Ուկրաինայի արեւելքւոմ իրաիճակի դեէսկալացիայի համար։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Կիեւ կատարած այցի շրջանակում։ Նա նշել է, որ ԱՄՆ առաջնային նպատակն է վերականգնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, հայտնում է Reuters-ը։
Նրա խոսքով ԱՄՆ-ն ուսումնասիրում է ստատուս քվոյի փոփոխության հնարավորությունները ուկրաինական ճգնաժամում։ Թիլերսոնը նշել է, որ Ռուսաստանի միջամտությունը ԱՄՆ ընտրություններին դեռ խոչընդոտում է Մոսկվայի հետ հարաբերությունները բարելավելուն։