Գայլը հարձակվել է երեխայի վրա
International newsՔննիչները քրեական գործ են հարուցել այն բանից հետո, երբ երեք տարեկան երեխայի վրա Բարնաուլի կենդանաբանական այգում գայլ է հարձակվել, հայտնում է Lenta –ն։
Քննիչը դատաբժշկական փորձաքննություն է սկսել, հարցաքննվում են «Լեսնայա սկազկա» կենդանաբանական այգու աշխատակիցներն ու ականատեսները։
Գերատեսչության տվյալներով, հուլիսի 8-ին 3 տարեկան տղան, որը հոր հետ էր կենդանաբանական այգում, ձեռքը մտցրել էր գայլի վանդակի մեջ, ու կենդանին բռնել էր այն։ Երեխային հոսպիտալիզացրել են ձեռքի ու ականջի խեցու պատռված վերքերով։