Միջուկային զենքը վաղ թե ուշ կկործանի կյանքը Երկրի վրա. ամերիկացի վերլուծաբան
International newsԱմերիկացի գրող և քաղաքական վերլուծաբան Սթիվեն Լենդմանը քննադատել է ՄԱԿ-ում վետոյի իրավունք ունեցող երեք երկրի` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի` միջուկային զենքն արգելելու գլոբալ պայմանագրին չմիանալու որոշումը, ինչը մասնագետի խոսքով` կհանգեցնի Երկրի կործանմանը:
«Եթե մենք չգտնենք տարբերակ միջուկային զենքից խուսափելու համար, այն կգտնի տարբերակ մեզնից ազատվելու համար», - Press TV-ի փոխանցմամբ` ասել է մասնագետը` մեջբերելով աշխարհահռչակ գիտնական Ալբերտ Էյնշտեյնի խոսքը:
Լենդմանի խոսքով` միջուկային զենքի հսկայական զինանոցը կարող է բառացիորեն կործանել մարդկությունն ու վերջ դնել Երկրի վրա գոյություն ունեցող կյանքին:
Օրեր առաջ ՄԱԿ-ը որոշում էր կայացրել արմատախիլ անել միջուկային զենքը` այն արգելող բանաձևի ընդունմամբ: Համենայնդեպս, նախաձեռնությունը բոյկոտել է 9 միջուկային զենք ունեցող երկիր` ԱՄՆ-ն, Չինաստանը, Ֆրանսիան, Բրիտանիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Հյուսիսային Կորեան և Իսրայելը: