«Երեւանում ծնված, մեծացած աղջիկ է». Արմեն Ամիրյանն իր ապագա հարսի մասին
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
«Երեւանում ծնված, մեծացած աղջիկ է»,- այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով մամուլում իր ապագա հարսի մասին լուրերին, ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Արմեն Ամիրյանի որդին՝ Հայկ Ամիրյանը
Նշենք, որ նախարարի որդին՝ Հայկը, որը բնակվում է ԱՄՆ-ում, Հայաստան է ժամանել եւ պատրաստվում է հուլիսին ամուսնանալ: Տեղեկությունները, թե նրա ապագա կինը՝ Լիլի Զախարենկոն, ազգությամբ ռուս է, չեն համապատասխանում իրականությանը:

Լիլի Զախարենկոն
«Հարսնացուն երեւանցի աղջիկ է, իմ շատ սիրելի ընկերների դուստրն է: Մեր բալետի սիրելի պարուհի Ժակլինա Սարխոշյանի աղջիկն է»,- մեզ հետ զրույցում ասաց Արմեն Ամիրյանը:

Լիլին՝ ընտանիքի հետ