Պակիստանում պայթյունի հետեւանքով զոհվել է ոստիկանության ղեկավարը
International newsՊակիստանում ճամփեզրին տեղադրված ռումբի վրա ոստիկանական ավտոմեքենա է պայթել: AP-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Աֆղանստանի հետ սահմանակից Չաման քաղաքում:
Պայթյունի հետեւանքով զոհվել են ոստիկանության ղեկավարը, նրա թիկնապահն ու մեկ քաղաքացիական անձ: 11 մարդ վիրավոր է: