Վատիկանի բարձրաստիճան պաշտոնյան Սիդնեյ է ժամանել դատարանի առջեւ կանգնելու համար
International newsՎատիկանի բարձրաստիճան պաշտոնյա, կարդինալ Ջորջ Փելը Սիդնեյ է ժամանել դատարանի առջեւ կանգնելու համար` կապված սեռական հանցագործությունների մեջ մեղադրանքների հետ: Reuters-ը հայտնում է, որ կարդինալ Փելը, որը նաեւ Վատիկանի տնտեսության հարցերով քարտուղարն է, մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ: Ավստրալիայի ոստիկանությունը պնդում է, որ բազմաթիվ դիմումներ է ստացել` կարդինալի հանցագործությունների հետ կապված:
Ինքը Փելը հայտարարել է իր անմեղության մասին: Նա նշել է, որ Ավստրալիա է եկել իր անունը մաքրելու նպատակով: Դատական առաջին նիստը կկայանա հուլիսի 26-ին: