«Թողեցին, որ մտնեն իրենց ննջարաններն ու բաղնիքները». Ն. Փաշինյան
PoliticsԿԸՀ տարեկան գործունեության մասին զեկույցից հետո «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ «Զիբիլիքս»-ի գործին: «Թեեւ ընտրությունների ժամանակ միշտ էլ իմացել են, որ ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել, բայց այս անգամ հաջողվել է ապացույց ձեռք բերել, որում մանրամասն նկարագրված է եղել, թե որտեղ եւ ինչ պայմաններում պետք է ընտրակաշառքը տալ ու վերցնել: Շտաբի ներսի մարդիկ, խուճապի մատնվելով, արագ ինչ-որ մի բան տոպրակի մեջ գցում են աղբը, մեր դիտորդները դա արձանագրում են, որտեղից հետաքրքիր փաստաթղթերի փաթեթ են գտնում, առաջինը ընտրակաշառք բաժանողի ուղեցույցը, որը վերնագիր ուներ, ամսագիր էր՝ «12-13-2017», այսինքն՝ այս գործողությունները ընտրություններից 1 կամ երկու օր առաջ պետք է արվեր եւ ինչ պետք է աներ իրեն հարգող ընտրակաշառք վերցնողը», - ասաց Փաշինյանը:
Ներկայացնելով փաստաթղթի պարունակությունը՝ Փաշինյանը հատկապես ընդգծեց, որ իր մեջ տպավորվել է առաջին կետը, որը պատգամավորն ասոցացնում է Էդուարդ Շարմազանովի հետ: «Առաջին կետը «բարեւ ձեզ», այսինքն՝ դուռը ծեծելիս ասում են «բարեւ ձեզ»: Էդ շատ կարեւորա, երեւի կոդ կա: Մի մոմենտ ստեղ Շարամազանովը ելութ ունենալուց անընդհատ ասում էր «բարեւ ձեզ», հենց ասում էր, այդ կոդն էի հիշում», - ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ բոլորն էլ գիտեն, թե ինչ է կատարվել եւ աչք են փակում դրա վրա: «ԿԸՀ-ն չի նկատել, ասել է՝ «բանը, այս բանը, ես, որ ստեղ գրածա «օկեյ», էդ օրենքի տառին չի համապատասխանում, պիտի գրած լիներ «օկայ»», - նշեց պատգամավորը՝ ընդգծելով, որ ինքը պատրաստ է ապացուցել ցանկացած ատյանի առաջ, որ ամեն ինչի գլխավերեւում ՀՀԿ-ն է կանգնած. «Կնկատեք, չեք նկատի, դա ուրիշ պրոբլեմ է: Ամենամեծ պրոբլեմն այն է, որ ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ բազմաթիվ ստահակների թողել են մտնել իրենց ննջարաններն ու բաղնիքները», - հավելեց նա: