Չինաստանում ձկնորսական նավ է խորտակվել
International newsՉինաստանում՝ Չժեցզյան գավառի ափերին, ձկնորսական նավ է խորտակվել։ Ներկայում փրկարարները որոնում են անձնակազմի 8 անհետացած անդամներին, հաղորդում է «Սինհուա»-ն։
Նավը, որտեղ 24 մարդ է գտնվել, ջրասույզ է եղել գիշերը ժամը 2-ին՝ Չժոուշան քաղաքի մերձակա ջրային տարածքում։