Իրանի հնագույն Յազդ քաղաքի պատմական հատվածը մտել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մեջ
International newsԻրանի հնագույն Յազդ քաղաքի պատմական հատվածը Համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ է մտել Կրակովում կայացած ՄԱԿ-ի Կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով կոմիտեի (ՅՈւՆԵՍԿՕ) 41-րդ նստաշրջանի ժամանակ:
Յազդ քաղաքը տեղադրված է ժայռերով շրջապատված հարթավայրի վրա` Դաշթե Կավիր եւ Դաշթե Լութ անապատների միջեւ: Քաղաքի պատմական տեսքը միասնական ճարտարապետական տարածություն է, որը ներդաշնակորեն համադրում է տարբեր դարաշրջանների մասնավոր եւ կրոնական կառույցները:
ՅՈւՆԵՍԿՕ-ի կայքի համաձայն` Յազդայի պատմական հատվածը կրոնական ճարտարապետության հավաքածու է, որը կազմված է տարբեր ժամանակաշրջանների իսլամական ճարտարապետական տարրերից` կլիմայական պայմանների հետ ներդաշնակ համադրությամբ: