Yerevan, 25.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Վեոլիա Ջուր» ընկերությունը Գյումրիում կառուցել է 1300 գծամետր ջրագիծ

Society

«Վեոլիա Ջուր» ընկերությունը վերջին վեց ամիսների Գյումրիում կառուցել է 1300 գծամետր ջրագիծ և տեղադրել  նոր սերնդի 6 պոմպակայան:

Այս մասին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Այս տարի ամառը օրացույցային ժամկետից ավելի շուտ եկավ Վեոլիա Ջուր ընկերության համար: Այդ թվում Գյումրիում: Արդեն մայիսի վերջին այստեղ ջրի սպառման «պիկ» էր: Իսկ այս շոգ օրերին, ընդհանրապես, քաղաքի ջրմուղն աշխատում է լարված ռեժիմով:

Ասենք, ձմեռն էլ այստեղ էքստրեմալ էր այս տարի: Ցրտից խողովակները վթարվում էին, ջրաչափերը պայթում, կոյուղին էլ խցանվում: Դժվարությունները շատ-շատ էին: Բայց գարնան գալով լարվածությունը չթուլացավ: Ճիշտ է վթարի վերացման աշխատանքները որոշակիորեն նվազեցին, բայց փոխարենն ավելացավ շինարարական աշխատանքների տեսակարար կշիռը: ԵՎ դա սպասելի էր ու տրամաբանական:

Քանզի միշտ էլ կարող են լինել էքստրեմալ իրավիճակներ: Սակայն օրվա խնդրի հետեւից ընկած, չպետք է աչքաթող արվի ապագան, որպես նույն էքստրեմալ իրավիճակներից խուսափելու լավագույն միջոց: Եթե ուզում ենք վաղը կանոնավոր ջուր ունենալ, ապա արդեն այսօր պետք է այդ մասին մտածենք: Այդ տրամաբանությամբ էլ աշխատում է Վեոլիա Ջուր ՓԲԸ «Արեւմուտք» տարածաշրջանի տնօրինության «Շիրակ» տեղամասը:

Ըստ նշված տնօրինության ղեկավարի՝ Արամ Սահակյանի, քաղաքը ստանում է հասանելիքից մոտ 36 տոկոս շատ ջուր, բայց ջրի խնդիր այնուամենայնիվ կա: Կա, որովհետեւ  չհաշվառվող ջրաքանակը հասնում է 80 տոկոսի: Պատճառը ներքաղաքային բաշխիչ ցանցի անմխիթար վիճակն է: Անգամ այն թաղասերում, որտեղ վերջին տարիներին նախկին ջրամատակարար կազմակերպության կողմից շինարարական աշխատանքներ են տարվել, գործը մինչեւ վերջ չի հասցվել:

Զուգահեռ գործում են թե հին եւ թե նոր ջրագծերը: Ջուրը հոսում է թե մեկով եւ թե մյուսով: Իսկ թե ուր եւ ինչ ծավալներով, դեռ պետք է պարզել: Տնօրենի խոսքով, այստեղ իրենք կիրառում են մայրաքաղաքում փորձարկված ու իրեն արդարացրած տեխնոլոգիաներ՝ հոսակորուստների նվազեցման ու բաշխիչ ցանցի կառավարելիության բարձրացման նպատակով: Արդյունքներ արդեն կան ու դրանք գոհացուցիչ են:

Չնայած շոգերին, ընդհանուր առմամբ, ոչ միայն հաջողվում է առօրյա ջրով ապահովել սպառողներին, այլեւ շարունակաբար առաջ շարժվել, քայլ առ քայլ լուծելով քաղաքում տարիներով կուտակված խնդիրները:

Ին՞չ է կատարվել այս ամիսներին: Շատ բան, թվենք մի քանիսը.

մեկ թաղամաս` թվով 35 շենք, 6 ժամի փոխարեն արդեն ունի 17-ժամյա կայուն ջրամատակարարում:

ավարտվում է Գյումրի քաղաքի Ռուսթավելի փողոցի ջրամատակարարման, ջրահեռացման և անձրևաջրերի հեռացման 2250 մետր երկարություն ունեցող համակարգերի վերակառուցումը,

տարբեր փողոցներում կառուցվել է 1300 գծամետր ջրագիծ,

վերացվել է թվով 2150 ջրագծի և 1840 կոյուղագծի վթար,

ասֆալտապատվել է քանդված 250քմ ծածկույթ,

տեղադրվել է նոր սերնդի թվով 6 պոմպակայան: 

Գյումրիում ջրամատակարարման  վիճակին, տարվող աշխատանքներին ծանոթացան մի խումբ երեւանյան լրագրողներ ու մասնագետներ, որոնք փոխտնօրեն Արայիկ Եղիկյանի հետ շրջայց կատարեցին քաղաքում եւ ծանթացան «Շիրակ» տեղամասի մեկ օրվա աշխատանքին: Նրանք ականատես եղան ջրագծի վթարի վերացմանը Տրդատ ճարտարապետի թաղամասում, մանկապարտեզի ջրաչափի տեղադրմանը Գարեգին 1-ի փողոցում, մասնագետների կողմից հոսակորստի փնտրտուքին  Բուլվարային փողոցում, խողովակաշարերի կառուցմանը Ռուսթավելու փողոցում ու այլն: Պարզապես ժամանակը չբավարարեց եւս մի քանի հասցեներ այցելելու համար:

Բայց պարզ դարձավ, որ Վեոլիա Ջուրը տիրապետում է իրավիճակին, «գույքագրել» է խնդիրները ու իր համար որոշել դրանց առաջնահերթությունները: Իսկ առաջիկա 2 տարիների ծրագիրն արդեն իսկ կազմվել է: Մասնավորպես, ակնհայտ է, որ ոչ այնքան ներդրումների, որքան ինժեներական աշխատանքների, գործին ճիշտ մոտեցման միջոցով հնարավոր է արդեն տեսանելի ապագայում   քաղաքի 5 հարկանի բնակելիներն ապահովել ինքնահոս ջրամատակարարմամբ ու այդ կերպ կանգնեցնել դրանք սպասարկող 80 բակային պոմպակայանները:

Հյուրերը վերադարձան Երեւան, իսկ շիրակցի ջրմուղագործները շարունակեցին իրենց գործը: Ժամանակը չի սպասում, պետք է հասցնել մինչեւ աշնան ցրտերը ավարտել ընթացիկ տարվա ծրագրերը, 2018 թվականը Գյումրիում ավելի բարվոք պայմաններում սկսելու համար»:

Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards