Կրեմլը չի պահպանի Թաթարստանի հետ հատուկ պայմանագիրը
International newsՌուսաստանի նախագահի աշխատակազմը չի պատրաստվում երկարաձգել Ռուսաստանի եւ Թաթարստանի միջեւ լիազորությունների սահմանազատման պայմանագիրը։ Այս մասին գրում է РБК-ն՝ վկայակոչելով նախագահի վարչակազմին մոտ գտնվող պաշտոնյայի։ Կրեմլում մտադիր չեն նաեւ տարածաշրջանի հատուկ լիազորությունները նկարագրող պայմանագիր կնքել։ «Կոմերսանտ»-ի բարձրաստիճան պաշտոնյան եւս նախկինում հայտարարել է, որ «ոչ մի պայմանագիր» չի ինի։
ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի օրոք կենտրոնը տարածաշրջանների հետ ակտիվորեն լիազորությունների սահմանազատման պայմանագրեր էր կնքում։ Արդեն 1998 թվականին Դաշնության 46 սուբյեկտների հետ պայմանագրեր են կնքված եղել եւ թույլ են տվել նրանց գանձել սեփական հարկերը, ստեղծել ազգային բանկ, օգտագործել բնական ռեսուրսները։ 2000-ական թվականների սկզբից Կրեմլը բռնեց շրջանային օրենսդրությունը դաշնայինին համապատասխանեցնելու ուղին, ինչպես նաեւ հավասրեցրեց շրջանների կարգավիճակները։ Նշվում է, որ դաշնային չափանիշների տեսանկյունից ամենահակասականը Թաթարստանինն ու Բաշկիրտաստանինն էին։ Այսպես, Թաթարստանի Հանրապետության օրենսդրությունում բնական ռեսուրները համարվել են Թաթարստանի ժողովրդի բացարձակ սեփականություն։
Թաթարստանի հետ գործող պայմանագիրը կնքվել է 2007 թվականի հուիսի 24-ին՝ 10 տարով։ Թաթարստանի պետխորհրդի խոսնակ Ֆարիդ Մուհամեթշինը հայտարարել է, որ պայմանագիրն ավարտվում է 2017 թվականի օգոստոսի 11-ին, քանի որ հենց այդ օրն է այն ուժի մեջ մտել։ Թաթարստանը միակ շրջանն է, որը մինչ օրս կենտրոնի հետ պահպանել է «պայմանագրային» հարաբերությունները։
Կազանը կցանկանար պահպանել համաձայնագիրը, սական հասկանալով, որ դաշնային կենտրոնը դեմ է դրան, հանրապետության իշխանություները փորձում են իրենց համար արտոնություններ «ձեռք բերել», հստակեցրել է պետական պաշտոնյան։
«Մարդկանց չվրդովելու համար մենք կոչ ենք անում երկարաձգել պայմանագիրը»,- հայտարարել է Մուհամեթշինը։