Սաուդյան Արաբիայում 4 մարդու են մահապատժի ենթարկել` ահաբեկչութան մեղադրանքով
International newsՍաուդյան Արաբիայում ահաբեկչության մեջ մեղադրվող 4 մարդու են մահապատժի ենթարկել: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով թագավորության ներքին գործերի նախարարությանը:
Հաղորդվում է, որ մահապատիժն իրականացվել է Էլ-Քաթիֆ քաղաքում, որտեղ բնակվում է շիա ուղղության իսլամի հետևորդների մեծամասնությունը:
Սաուդյան Արաբիայի պետական կրոն է հանդիսանում իսլամի սուննի ուղղությունը` վահաբական մեկնաբանությամբ, ինչը գերակայում թագավորության կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում` դատական և կրթական համակարգերում: Վահաբականության տեսանկյունից շիաներն իրական մուսուլմաններ չեն համարվում: