Թուրքիայում նշել են հեղաշրջման անհաջող փորձի առաջին տարելիցը
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և վարչապետ Բինալի Յըլդըրըմը մասնակցել են ռազմական հեղաշրջման փորձի առաջին տարելիցին նվիրված հանդիսավոր արարողությանը:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, նրանք այցելել են նաև Ստամբուլում գտնվող նահատակների գերեզմանոց: Նշվում է, որ միևնույն ժամանակ Անկարայում երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հեղաշրջման փորձի օրն արված լուսանկարների ցուցահանդես է բացել:
Հիշեցնենք, որ Թուրքիայում հեղաշրջման փորձն իրականացվել է 2016-ի հուլիսի 15-ին, ինչի հետևանքով առնվազն 265 մարդ է զոհվել, 1500-ը վիրավորվել են: Կատարվածից հետո 6000 մարդ հայտնվել է բանտում, նրանց թվում` սպաներ, լրագրողներ և դատավորներ: Իշխանությունները երկրում արտակարգ դրություն են հայտարարել, որը գործում է մինչև օրս: