Կիմ Չեն Ընը «Հավսոն 14»-ը ստեղծողներին մեջբերումների հավաքածու եւ ժամացույցներ է նվիրել
International newsԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը հանդիպել է «Հավսոն 14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը ստեղծողների հետ, որոնց պարգեւատրել է գերազանցության նշանով, ինչպես նաեւ իր հավաքածուներով եւ ժամացույցներով, հաղորդում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։
Կիմ Չեն Ընը հրթիռի արձակումը պատմական իրադարձություն է անվանել, որը հիմնովին փոխել է ԿԺԴՀ-ի ռազմավարական դրությունն ու «քաղաքական աշխարհակարգը»։
Նա նաեւ վստահություն է հայտնել, որ գիտնականները, բանվորներն ու պաշտոնյաները, որոնք աշխատում են պաշտպանական արդյունաբերության ոլորտում, ավելի մեծ հաջողությունների կհասնեն «ամենահզոր ռազմական երաշխիքներ ստեղծելու այդ սրբազան փորձության մեջ»։