Աֆղանստանում ականի պայթյունը 4 երեխայի կյանք է խլել
International newsԱֆղանստանի հյուսիս-արևելքում ականի պայթյունը 4 երեխայի կյանք է խլել:
Ինչպես հայտնում է РИА Новости գործակալությունը, երեխաներն ականը հայտնաբերել են փողոցում խաղալիս և սկսել խաղալ դրա հետ: Երբ վերջիններս քար են նետել ականի վրա` այն պայթել է, ինչի հետևանքով 4 երեխա մահացել է:
Դեպքը տեղի է ունեցել Բաղլան նահանգի Բուրկա շրջանում, որը գտնվում է զինված գրոհայինների վերահսկողության տակ:
Վերջին շրջանում Աֆղանստանում տիրող իրավիճակը կրկին վատթարացել է. «Թալիբան» խմբավորման զինյալները, որոնք իրենց ենթակայության տակ էին պահում երկրի գյուղական շրջանների զգալի մասը, այժմ ուղղություն են վերցրել դեպի մեծ քաղաքներ: Բացի այդ, երկրում ուժեղացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը: