Պակիստանում անհայտ անձինք չորս ոստիկանի են գնդակահարել
International newsԱնհայտ անձինք Պակիստանում կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ։ Դրա հետեւանքով առնվազն 4 իրավապահ է զոհվել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով DAWN-ը։
Պարբերականի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան, Բելուջիստան գավառի Քվետա քաղաքում։ Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը։ Իշխանությունները հետաքննում են միջադեպը։
Տվյալ պահին տարածաշրջանում գործող խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։