I would never put my daughter in a corset!It's a dress I bought that is a cotton fabric that laces up & looks like a corset! Just decoration
Քիմ Քարդաշյանը պատասխանել է մեղադրանքներին, թե 4-ամյա դստերը ստիպում է իրանակալ հագնել
LifestyleՍոցցանցերում Քիմ Քարդաշյանի էջերում բուռն քննարկում են հայուհու դստեր՝ Նորթի լուսանկարը: Օրերս համացանցում 36-ամյա հայուհին դստեր լուսանկարն էր հրապարակել, որի մեկնաբանություններում օգտատերերը պնդել են, որ Նորթն իրանակալ է հագնում:

Քիմին անմիջապես սկսել են մեղադրել. մի մասը նշել են, որ Նորթի համար դեռ վաղ է նման զգեստներ հագնել, մյուսներն էլ պնդել են, որ իրանակալը վնաս է նրա առողջության համար: Ռեալիթի շոուի աստղն արագորեն արձագանքել է՝ Twitter-ում զգեստի լուսանկարը հրպարակելով:
«Ես երբեք դստերս իրանակալ չէի հագցնի: Այս զգեստը, որը վերջերս եմ գնել, բամբակից է, իրանակալի տեսք ունի, բայց իրանակալ չէ, պարզապես դեկոր է»,- գրել է Քիմը: