Բաքվում SOCAR-ի գործարանում զանգվածային թունավորում է տեղի ունեցել
International newsԲաքվում՝ SOCAR ընկերության STAR գործարանում զանգվածային թունավորում է տեղի ունեցել։
ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ շուրջ 1500 աշխատող է թունավորվել՝ ճաշելով գործարանի ճաշարանում։ Խնդրի մասին տեղեկացված են գործարանի եւ կապալառու ընկերությունների (Gemond, Tekfen եւ İlk İnşaat) ղեկավարները։
SOCAR-ում հաստատել են միջադեպը, սակայն նշել են, որ թունավորվածների թիվը ուռճացված է։ Պաշտոնական տվյալներով՝ բժշկական օգնություն է ցուցաբերվել 346 աշխատողի։