Տղամարդկանց օրգանիզմի ազդանշաններ, որոնց դեպքում իսկապես անհանգստանալ է պետք
LifestyleՏղամարդիկ սովորաբար չեն դիմում բժշկի օգնությանը` միայն ծայրահեղ դեպքերում։ Սակայն ոչինչ պետք չէ անտեսել և առողջության մասին անհրաժեշտ է հոգ տանել միշտ: Անհրաժեշտ է առաջին իսկ գանգատների դեպքում դիմել բժշկի օգնությանը, քանի որ հիվանդության վաղ փուլում հնարավոր է բուժել հիվանդությունը կամ կանխարգելել այն։
Orer.am-ը Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տղամարդկանց օրգանիզմի որոշակի ազդանշաններ, որոնց հայտնվելու դեպքում պետք չէ դրանք անուշադրության մատնել։
Արյուն մեզի մեջ
Եթե մեզի մեջ անզեն աչքով նկատելի է արյուն, ապա պետք է շտապ բժշկի դիմել։ Սա կարող է լինել թոքերում կամ միզապարկում քարերի, երիկամների և միզուղիների բորբոքման դեպքում կամ էլ շագանակագեղձի ուռուցքների պատճառով։
Շնչահեղձություն
Շնչահեղձությունը կարող է լինել սրտի կաթվածի կամ սուր սրտային անբավարարության, թոքերի քաղցկեղի կամ թոքերի տարբեր հիվանդությունների նախանշան։
Հոգնածություն
Եթե շատ արագ եք հոգնում կամ առանց որևէ բանի դուք ձեզ չափազանց հոգնած եք զգում, և նույնիսկ քունը չի կարողանում օգնել ձեզ վերականգնվել, ապա պետք է անհանգստանալ: Մասնագետները այս վիճաը երիկամների հիվանդությունների, դիաբետի, արթրիտների կամ վարակների նախանշան են համարում։
Սրանց շարքին կարող են դասվել նաև սակավարյունությունը, դեպրեսիան և քնի խանգարումները։
Գլխապտույտ
Ըստ մասնագետների՝ գլխապտույտ կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ ուղեղը բավարար քանակով արյուն չի ստանում։ Այն կարող է լինել նաև ճշման անկման, ալերգիաների, արյան մեջ շաքարի ցածր մակարդակի և ջրազրկման նախանշան:
Սկլերոզ
Եթե այսպիսի նշաններ են նկատվում, ապա անպայման պետք է բժշկի դիմել: Այն կարող է լինել ուղեղի ցնցման, ուռուցքների, դեպրեսիայի, ալկոհոլամոլության և կաթվածի դեպքում։