Նախկին մերկապարուհի Բլեք Չայնան որոշել է կրկին հին գործին վերադառնալ․ TMZ. Tert.am Life
LifestyleLife.tert.am-ը գրում է.
Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին վերջերս չափից շատ ուշադրություն է գրավում։ Օրերս Ռոբը նրա մերկ լուսանկարներն ու տեսանյութերն էր հրապարակել, սակայն Չայնան այնքան էլ չէր անհանգստացել դրա համար։ Նա այդ ամենը ֆինանսական տեսանկյունից էր դիտարկել ու Ռոբին դատի էր տվել, ինչի արդյունքում էլ արգելել էր Քարդաշյանին իրեն մոտենալ և ուշադրության կենտրոնում էր հայտնվել։
Այս ամենից հետո պարզվել էր, որ Չայնան ևս մի քանի սիրեկան ունի, որոնք նույնպես լքել են նրան։ Այժմ Չայնան ֆինանսավորման կարիք ունի։
TMZ-ն գրում է, որ Չայնան նախկինում մերկապարով էր զբաղվում և այժմ որոշել է կրկին հին գործին վերադառնալ։ Նա ելույթ է ունենալու երկուշաբթի՝ Արևմտյան Հոլիվուդի Ace of Diamonds ակումբում։ Աղբյուրը հայտնում է, որ Չայնան ինքն է համագործակցության առաջարկություն արել ակումբի տնօրինությանը։
Շարունակությունը՝ սկզբանղբյուր կայքում: