ՌԴ ԱԳՆ էլփոստը հաքերային հարձակման է ենթարկվել
International newsՌԴ ԱԳՆ էլեկտրոնային փոստը ենթարկվել է հաքերային հզոր հարձակման:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ռուսական finanz.ruլրատվական կայքը՝ մեջ բերելով այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայիխոսքը:
«ՌԴ ԱԳՆ էլեկտրոնային փոստը հաքերային լայնամասշտաբ հարձակման է ենթարկվել: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ հունիսի 29-ի առաջին կեսին նախարարության էլեկտրոնային հասցեին նամակներ են ուղարկվել: Այս լայնամասշտաբ հարձակումից հետո Ռուսաստանի ԱԳՆ–ն իր ինտերնետային աղբյուրները պաշտպանելու համար անվտանգության մի շարք լրացուցիչ քայլեր է ձեռնարկել»,- ընդգծել է Զախարովան: