Ցանկացած տարիքում ավելորդ քաշից ազատվելը բարենպաստ ազդեցություն է ունենում սրտանոթային հիվանդությունների վրա
LifestyleՊարզվում է, որ նույնիսկ քաշի կարճաժամկետ կորուստը կարող է դրական ազդեցություն ունենալ սրտի և անոթների վրա: Այսպիսի եզրակացության են եկել Բրիտանացի գիտնականները: Այդ ազդեցությունը կարող է տեղի ունենալ ցանկացած տարիքում:
Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները հետազոտել են 1273 տարեց կամավորների:
Հետազոտության հեղինակը նշել է, որ իրենց կատարած հետազոտությունը եզակի է, քանի որ երկար ժամանակ հետազոտել են 60 տարեկանն անց մարդկանց: Այդ ամենը թույլ է տվել ճիշտ գնահատել ճարպակալման ազդեցությունը մարդկանց առողջական վիճակի վրա:
Հեղինակը այդյունքում եկել է այն եզրահանգման, որ ստացված տվյալները թույլ են տալիս փաստել մի կարևոր հանգամանք` ցանկացած տարիքում քաշի կորուստը բարենպաստ է ազդում սրտանոթային հիվանդությունների վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: