Թուրքիայի քեմալական կուսակցության առաջնորդը նախագահական ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրի
International newsԹուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ 2019 թվականի նախագահական ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածությունը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք իրենք առաջարկելու են նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլին իր թեկնածությունն առաջադրել ընդդեմ Էրդողանի՝ քեմալական կուսակցության առաջնորդն ասել է. «Աբդուլլահ Գյուլն ինքը պետք է որոշի, թե ինչ անի: Ես ընտրություններից երկու տարի առաջ նման սխալ քայլ չեմ անի և անուններ չեմ ասի»: